Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:43

Այս մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել․ Ասոյան

Այս մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել․ Ասոյան

Կառավարության այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե տեսչական մարմինները ինչ պատժամիջոցներ են կիրառել պարետատան սահմանած կարգը խախտած տնտեսվարողների նկատմամբ։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրեց, որ արտադրամասերում, խանութներում, բանկերում, այն վայրերում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ և վարակի տարածումներ, տեսչական մարմիններն առաջինն են ստուգումներ անցկացնում։

«Այս մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ն այսօր պարետի որոշմամբ կփակվի»,- նշեց Ասոյանը։

Նա նաև նշեց, որ սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմիչ խորհրդատվություն է իրականացվել 9561 տնտեսվարող սուբյկտի մոտ հանրային սննդի ոլորտում։

«Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացքում դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն՝ 24-ժամյա ռեժիմի մասին է խոսքը»,- նշեց Ասոյանը։

Ասոյանի խոսքով՝ մանկապարտեզներում ստուգումներ են անցկացվել, դեռևս խախտումներ չեն հայտնաբերել, բայց արձանագրել են, որ հաճախելիությունը շատ ցածր է՝ շուրջ 8 տոկոս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+