Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում և մի շարք համայնքներում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները։ Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Հաղորդվում է, որ ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում» ,- ասվում է շտաբի հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







