Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) արձանագրվել է մահվան 29 մարդ դեպք, իսկ մահվան դեպքերի ընդհանուր թիվը 4 369 է։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է ermenihaber-ը։
1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 987 նոր դեպք։ Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 157․814։
24 ժամվա ընթացքում արձանագրվել է ապաքինման 1․321 դեպք, իսկ վարակից ապաքինվածների ընդհանուր թիվը 120.015 է։
Թեստավորումների թիվն էլ հասել է 1․853․754-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







