Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 26-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7,113-ի, հիվանդներից 3,145-ն արդեն բուժվել է, մահացել է 87 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 731 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 526-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4,271 դեպք, 51 մարդ մահացել է, 2,741-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 157,814 դեպք, ապաքինվել է՝ 120,015-ը, գրանցվել է մահվան 4,369 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 137,724-ի, ապաքինվել է 107,713 մարդ, արձանագրվել է 7,451 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 353,427-ի, ապաքինվել է 118,798 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 3,633 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







