«Չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը ինձ կխփի, եթե սպասեի, ինքը ինձ չէր հասցնի խփել»,- խորհրդարանում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու ԱԺ-ում հայտնի միջադեպի ժամանակ ամբիոնից շարժվեց դեպի Միքայելյանը: Նա նկատեց, որ երկրի վարչապետը ԱԺ ամբիոնից փորձեց արդարացնել բռնությունը։
«Ես առաջինը չէի խփի, բայց ես կխուսափեի այդ հարվածից։ Ինչու ես ամբիոնի մոտից առաջ գնացի. երբ տեսնում եմ, որ մարդն ուզում է ինձ շշով խփի, շիշը ձեռքից վերցրեցին, հիմա էլ վեր է կացել, գալիս է, որ ինձ ամբիոնի մոտ հրի-գցի կամ չգիտեմ՝ ինչ անի։ Ոչ միայն շշի ժեստը ինձ ստիպեց մոտենալ, այլ գլուխդ կցխեմ, վիզդ կկտրեմ՝ բռնություն պարունակող խոսքերը։ Մարդը վեր է կացել, ուղիղ գալիս է դեպի ինձ։ Իմ միտքն առաջինը այն է եղել, որ ես ամբիոնի մոտ չմնամ, որ ինձ չհրմշտեն-գցեն, որ ես ամբիոնից չկախվեմ, բայց ես չեմ կանխատեսել մյուս տեսարանը»,- նշեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ Միքայելյանի հետևից արդեն իսկ մարդիկ էին գալիս, որ կանխեին նրան, երբ ինքն իջավ ամբիոնից։ Պատգամավորի խոսքով կա յութուբ, կան տեսանյութեր, որով մարդիկ կարող են տեսնել, թե ինչ է կատարվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






