«Ադրբեջանի ցավը Թուրքիայի վիշտն է, իսկ Բաքվի ուրախությունը Անկարայի ուրախությունն է»։ Այս մասին Alanya Dim TV տարածաշրջանային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Թուրքիան միշտ հատուկ նշանակություն է տվել Ադրբեջանի հետ կապերին, իսկ երկու երկրների հարաբերությունները կառուցվում են «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի վրա։
Չավուշօղլուն նշել է, որ երկու եղբայրական երկրները հաջողությամբ համագործակցում են բոլոր ուղղություններով, ինչի վառ վկայությունն են տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում բազմաթիվ նախագծերը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Անկարան միշտ փորձել է աջակցել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին, և այդպես էլ կլինի:
«Անկարան պաշտպանում է Ադրբեջանի շահերը այն հարթակներում, որտեղ ներկայացված չէ Բաքուն։ Նույն դիրքորոշումն ունի նաև ադրբեջանական կողմը», — ասել է Չավուշօղլուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







