Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 24-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6,302-ի, հիվանդներից 2,936-ն արդեն բուժվել է, մահացել է 77 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 728 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 509-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3,982 դեպք, 49 մարդ մահացել է, 2,506-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 155,686 դեպք, ապաքինվել է՝ 117,602-ը, գրանցվել է մահվան 4,308 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 133,521-ի, ապաքինվել է 104,072 մարդ, արձանագրվել է 7,359 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 335,882-ի, ապաքինվել է 107,936 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 3,388 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







