«Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար»: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շրջանավարտներին նվիրված իր շնորհավորական ուղերձում։
«Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ»,-գրել է նա։
https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/533612034002841/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







