Մենք հաճախակի ենք երդում տալիս, հաճախակի ենք տվել: Կան երդումներ, որոնք չեմ մոռանում: Շուշիում երդմնակալության ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Կան երդումներ, որոնք չենք մոռանում: Կուզենայի իմ երդումը ներկայացնել, որը տվել եմ 1988թ-ին՝ զոհված եղբորս»,-երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ստանձնելով լիազորությունները: «Մեծ եղբայրս այստեղ է, նա ծառայում էր սովետական բանակում: Երբ սկսվեց շարժումը, Սամվելն ինձանից մեծ էր երեք տարով: Փետրվարի տասներեքին նա դիմում է փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվել հանուն հայրենիքի: Ասացի՝ այո, եւ երկուսով երդվեցինք: Նա կատարեց իր երդումը, իմը դեռեւս մնում է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







