ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի Twitter-ի միկրոբլոգում արված գրառմանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրենը հումանիտար աղետից խուսափելու համար կոչ էր արել ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերեր երկիրը այս ծանր իրավիճակից։
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արթուր Վանեցյանի Առողջապահության նախարարի հավանական թեկնածուների եռյակին։
«Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն`
1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)
2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)
3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)»,- նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







