Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:55

Ո՞ր երկրներն ու ի՞նչ չափով են օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, թե Հայաստանը ո՞ր երկրից ու ի՞նչ օգնություն է ստացել։

Նախարարը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գումար չի փոխանցել, բայց 2 հազար ՊՇՌ թեստ է տրամադրել:

«Ստացել ենք  ֆինանսական օգնություն Չինաստանից՝ 20.000 դոլարի չափով, Շվեյցարիայից՝ 40.000  ֆրանկի չափով, Նիդեռլանդներից՝ թեստեր: Ճապոնիայից  կստանանք հավանաբար սարքեր, Ռուսաստանից ստացել ենք 20.000 ՊՇՌ թեստ և 33.500 ռեագենտներ, ջերմաչափեր»,- ասաց նախարարը, նշելով, որ հնարավոր է ստանան դողորայքի օգնություն Կանադայից, Հնդկաստանից:

Թորոսյանը հայտեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններից դիմակներ ու ախտահանիչ նյութեր ենք ստացել, ԵՄ-ից՝  2.7 մլն եվրոյի չափով աջակցություն, Ասիական զարգացման բանկից դրամաշնորհի տեսքով է եղել աջակցությունը:

«Եղել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ից, Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային  ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ-ի Բնակչության, Մանկական հիմնադրամներից, Կարմիր խաչից: Մեր մշտական գործընկերներն են, որոնց աջակցության համար մենք շնորհակալ ենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում հիմա բոլորն իրար օգնում են, օգնություն է գնում նաև Հայաստանից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+