Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:39

Անի Սամսոնյանն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող ռեստորանների սեփականատերերին

Անի Սամսոնյանն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող ռեստորանների սեփականատերերին

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային համալիրների սեփականատերերը, աշխատակիցները, հանդիսավարները խնդրում են թույլ տալ, որ իրենք նույնպես աշխատեն:

Ակցիային մասնակցում է նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, ով նշեց, որ շատ ռեստորաններ, միջոցառման կազմակերպիչներ պարտք են վերցրել, բեհեր են վերցրել, որովհետև գիտեին, որ ամռանը ամուսնանում են։

«Հիմա ահռելի պարտքերի տակ են: Բավականին լուրջ ու վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, ինչի՞ ենք մենք տանը մնում, ինչքա՞ն ենք տանը մնալու։ Մեր աշխատանքն էլ սեզոնային է, եթե հիմա չաշխատենք մինչև հաջորդ տարվա ամառ խնդիր ենք ունենալու»,- ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ այստեղ են նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը, Աննա Կոստանյանն ու Գևորգ Գորգիսյանը:

Անի Սամսոնյանը ակցիայի մասնակիցների հետ պայմանավորվեց մի քանի հոգու ընդունել իր աշխատասենյակում, քննարկել խնդիրը, ձևակերպել պահանջները և տեսնել, թե ինչպես կարող են հասնել դրանց կատարմանը: Նա հավաստիացրեց, որ բերման ենթարկվածներին ազատ են արձակելու, դրանով զբաղվում են:

Անի Սամսոնյանն առաջարկեց ակցիան դադարեցնել, քննարկել խնդիրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ակցիայի մասնակիցներից 5 հոգի բերման է ենթարկվել․նրանց շարքում է նաև դերասան Սարգիս Գրիգորյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+