Արցախում 27 թեստերի պատասխանը ևս հայտնի է. հաստատվել է 1 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ըստ հաղորդագրության՝ կորոնավարակակիր քաղաքացին նույն ընտանիքի շրջանակից է և նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում:
Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս գրվեն բժշկական հաստատությունից:
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/142813517359437/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







