Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:33

Տուգանվելու են բոլորն անխտիր․ Փաշինյան

Եթե մենք այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք հիվանդացության 10 հազար դեպք, իսկ հունիսի 12-ին կունենանք հիվանդացության 20 հազար դեպք։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարի մասին:

«Այսօր միջին մահացությունը մեր երկրում ավելի քիչ է, քան եղել է 2019-ի մայիսին: Բայց դա չէ էական, էական է, որ եթե մենք այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք հիվանդացության 10 հազար դեպք, իսկ հունիսի 12-ին կունենանք հիվանդացության 20 հազար դեպք, ինչը նշանակում է, որ մեր մահվան դեպքերը էականորեն կավելանան, որովհետև վերակենդանացման բաժանմունքները ամբողջությամբ լցված կլինեն պացիենտներով, և մենք մարդկանց ուղղակի չենք կարողանա օգնություն ցույց տալ»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ դեպքերի մեծամասնությունն ասիմպտոմ է անցնում, ամենածանր բանը ասիմպտոմ հիվանդների մոտ հոտի և համի զգացողության կորուստն է:

Նա նկատեց, որ եթե այս դինամիկան չկոտրենք, տեմպը չփոխենք, իսկապես շատ լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու, ամեն օր մեր մոտ տասնյակ, կարող է նույնիսկ հարյուրավոր մարդիկ են մահանալու: Ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել ամենախիստ սահմանափակումները:

«Մենք հնարավորություն ունենք դա չանելու, և դա չանելու ձևը կրկին մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է»,- նշեց Կառավարության ղեկավարը՝ նկատի ունենալով պարետատան սահմանած կանոնների պահպանումը:

Վարչապետը նշեց, որ փողոցներում այսօր հանդիպել է մարդկանց, որոնք առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության պահպանման՝ շրջել են փողոցներում, կարծես ոչ մի բան տեղի չի ունեցել:

«Իմ կոչն է՝ առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվեք սոցիալական հեռավորությանը, առանց ախտահանելու ձեռքերը դեմքին չդիպչել, իրար հետ մոտիկից շփվելիս դիմակ կրել և իհարկե օգտվել միայն ախտահանված սպասքից»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ մարդկանց մոտ ի միջի այլոց  վերաբերմունքի ձևավորման պատճառներից մեկն էլ կորոնավիրուսի մասին տարածվող միֆերն են:

«Առաջին օրից և դրանից առաջ էլ մենք ոչ մի տեղեկատվություն ձեզնից չենք թաքցրել: Դուք հարյուր տոկոսով իմացել եք այն, ինչ իմացել է Կառավարությունը»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց թաղումների անցկացման վրա, քանի որ մարզերում համավարակի բռնկման մի քանի դեպքերի պատճառ եղել են թաղումները:

«Պետք է հետևենք, որ բանկերում, խանութներում, դեղատները, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի կանոնները, որ սոցիալական հեռավորությունը պահպանվի: Փակ տարածքներում առանց դիմակի որևէ մեկին չի թույլատրվում մտնել: Ավտոբուսներում, հասարակական տրանսպորտում առանց դիմակի պետք չէ մտնել, և մենք կիրառելու ենք լուրջ միջոցներ, տուգանելու ենք և գանձելու ենք տուգանքները, որովհետև սա արդեն ազգային անվտանգության և կանոնները պահպանելու հարց է։ Տուգանվելու են բոլորն անխտիր և գանձվելու են գումարները: Չասեք, թե  սոցիալապես վատ վիճակում ենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները»,- նշեց վարչապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+