Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտնեց, որ Կենտրոնի մի շարք դեղատներում շրջայց է կատարել և ներկայացրեց դիմակների և ձեռնոցների գները:
Պատգամավորը նշեց, որ դիմակների գները սկսում են 220-260 դրամից, ձեռնոցները` սևը 100 դրամ երևի գույնը ավելի էլիտար է, իսկ այլ գույնի ձեռնոցները՝ 60-80 դրամ։
Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց կառավարությանն ամբողջ պատասխանատվությունը չգցել քաղաքացու վրա:
«Ես վստահ եմ, որ աղքատությունը մեզանում շատ ավելին է, քան պաշտոնականը՝ արձանագրել, իջացրել եք 24-25 տոկոս, բայց սոցիալապես անապահովներին ապահովեք դիմակներով»,-ասաց նա և նշեց, որ այդ դիմակների լվանալը հարյուր անգամ ավելի վտանգավոր կլինի:
Պատգամավորը հարց բարձրացրեց, թե ինչի համար է ՏՄՊՊՀ-ն, ինչու չի վերահսկում և ինչու են դեղատները ներկայումս գերշահույթներ ստանում, եթե նախկինում դիմակները 30-40 դրամով էին վաճառում: Ըստ նրա`այսօր մենք գտնվում ենք պատերազմական վիճակում` ըստ էության համաճարակին դեմ հանդիման:
Զոհրաբյանն անտրամաբանական և անհամաչափ համարեց նաև, որ իրազեկման թղթիկ չունենալու համար 100-250 հազար դրամ տուգանքներ են սահմանվել և գտնում է, որ դրանք պետք է չեղարկվեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







