Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:57

ԱԺ-ն խնայել և պետբյուջե է փոխանցել 503 մլն ՀՀ դրամ․ Տիգրան Գալստյան

ԱԺ-ն խնայել և պետբյուջե է փոխանցել 503 մլն ՀՀ դրամ․ Տիգրան Գալստյան

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, Ազգային ժողովի աշխատակազմը 2020թ. ընթացքում պլանավորել եւ հիմնականում իր խնայողությունների հաշվին հետեւողականորեն իրականացնում է մի շարք ծրագրեր։

Գալստյանը հայտնել է, որ փոխարինվում են անորակ և երկարատեւ շահագործման արդյունքում վերջնականապես մաշված, մշտապես բազմաթիվ վթարների պատճառ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, ամբողջովին վերանորոգվում է վթարային շենք հիշեցնող 5 հարկանի ավտոկանգառի եւ տրանսպորտային միջոցների սպասարկման շենքը։

Ըստ նրա՝ աշխատանքային ժամանակակից պայմաններ են ստեղծվում Փորձագիտական եւ վերլուծական վարչության համար, որը հագեցած կլինի նորագույն տեխնիկական և ծրագրային միջոցներով, ստեղծվելու է էլեկտրոնային գրադարան, որտեղ հնարավոր կլինի օգտվել միջազգային եւ տեղական թվայնացված գրականությունից։

Իրականացվելու է նաև ՀՀ Ազգային ժողովի առաջին մասնաշենքի դիմային մասի նորաոճ լուսավորում։

«2020թ․ համար ունենք եւս մի քանի ծրագիր, որոնք նոր խնայողությունների միջոցով ստացված ֆինանսական միջոցների առկայության դեպքում նպատակադրված ենք անպայման իրականացնել։ Նշեմ նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովն իր բյուջեից (ի լրումն վերոնշյալի) արդեն իսկ խնայել եւ պետական բյուջե է փոխանցել 503 մլն ՀՀ դրամ», -ամփոփել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը։

https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2919586148124434

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+