Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:00

Քրտնաջան աշխատել, հավատալ սեփական ուժերին, երբեք չհանձնվել․ Մխիթարյանի բանաձևը

Քրտնաջան աշխատել, հավատալ սեփական ուժերին, երբեք չհանձնվել․ Մխիթարյանի բանաձևը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված «A Day  With…» հաղորդմանը խոսել է հայկական ֆուտբոլի և բարձրակարգ հավաքական ունենալու հնարավորությունների մասին:

Դիտարկմանը, թե որքանով փողը կնպաստի, որպեսի Հայաստանը Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ ունենա, Մխիթարյանը նշել է, որ դժվար է խոսել այն բաների մասին, որտեղ դու չկաս՝ միաժամանակ ընդգծելով, որ փողը տարբերություն է մտցնում։

«Ես ինքս շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է: Բայց նաև լավն եմ տեսնում: Շատ դժվար է խոսել այն բաների մասին, որտեղ դու չկաս, նկատի ունեմ՝ ես մարզիչ չեմ, ակադեմիայում չեմ ու չեմ տեսնում, թե ինչ տիպի աշխատանք են նրանք տանում այնտեղ: Չեմ տեսնում, թե երեխաներն ինչպես են մարզվում, ինչ փիլիսոփայությամբ: Իհարկե փողը տարբերություն է մտցնում, իհարկե փողով կարող ես ավելին կառուցել, ավելիին հասնել։

Անդրադառնալով խաղի իր փիլիոսոփայությանը, ֆուտբոլիսն ընդգծել է, որ  միշտ ունեցել է իր երազանքը: Միշտ իմացել է, թե ուր է ցանկանում գնալ և ինչ է ցանկանում անել:

«Հորս շնորհիվ եմ դարձել ֆուտբոլիստ ու շատ շնորհակալ եմ, որ հենց այս մարզաձևն եմ ընտրել, քանի որ ինձ չեմ տեսնում առանց ֆուտբոլի: Իմ առաջին օրվանից երազել եմ խաղալ եվրոպական լավագույն թիմերում ու առաջնություններում: Ես կատարել եմ երազանքս, ինչպե՞ս՝ քրտնաջան աշխատելով, ու իմ տաղանդն աշխատասիրությանը միախառնելով:  Իմ փիլիսոփայությունը շատ պարզ էր՝ քրտնաջան աշխատել, հավատալ սեփական ուժերիդ, երբեք չհանձնվել: Պետք է մտածես, որ գտնվում ես թունելում, տեսնում ես լույսն ու քայլում ես դեպի այդ լույսը»,- նշել է Մխիթարյանը:

Հայաստանի ազգային թիմի ավագը նշել է, որ իտալացիները շատ նման են հայերին:

«Ես ինձ շատ լավ եմ զգացել Իտալիայում, Հռոմում հենց այն օրվանից, երբ ոտք եմ դրել այս երկիր: Ես ինձ զգում եմ ինչպես տանը: Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ մնալ այստեղ: Աստիճանաբար ավելի լավ եմ տիրապետում իտալերենին, կարողանում եմ առանց դժվարությունների շփվել իտալացիների հետ և հարցազրույցներ տալ այդ լեզվով:

Իտալացիների հետ ապրելը շատ հեշտ է: Նրանք նման են հայերին, և կարող եմ ասել, որ տարբերությունը միայն լեզվի մեջ է»,- նշել է Մխիթարյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+