Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:35

Վարչապետը ներկայացնում է 100 փաստերի հեթական շարքը. Փաստ 20-40

Վարչապետը ներկայացնում է 100 փաստերի հեթական շարքը. Փաստ 20-40

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցնանց մամուլի ասուլիսը, որը նվիրվում է հեղափոխության 2-րդ տարեդարձին։ Վարչապետը նշել է, որ այդ առիթով կներկայացնի 100 փաստերի 4-րդ շարքը։

Փաստ համար 20. Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը հանրակրթական դպրոցներում գործարկվել է հեռավար կրթուոթյան հարթակ, ինչի շնորհիվ հանրակրթական գործընթացը չի խաթարվել։ Չնայած դպրոցները փակ են, սակայն ուսումնական տարին ավարտին կհասցնենք և երեխաները կավարտեն դպրոցը։ Մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք ունենանք մինչև աշուն, քանի որ մեծ հավանակությամբ աշնանը ևս կորոնավիրուս ենք ունենալու, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի։

Փաստ համար 21. ՀՀ-ում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրությամբ պայմանավորված վարկային արձակուրդ են տրամադրել վարկառուների զգալի մասին: Մայիսի 15-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար՝ իրավաբանական անձանց:

Փաստ համար 22. Ֆինանսական դժվարություն ունեցող վարկառուները հնարավորությունն են ունեցել հիփոթեկային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով, խոսքը «Ազգային հիփոթեկային ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ծրագրերի մասին է: Մայր գումարների վճարումները հնարավոր է հետաձգել մինչև 6 ամսով:

Փաստ համար 23. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 00.4 տոկոսի չափով:

Փաստ համար 24. Հայաստանում Արտակարգ դրության հայտարարումից ի վեր, ՀՀ է վերադարձել 23 հազար քաղաքացի այն պայմաններում, երբ բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը: Առաջիկայում ևս քաղաքացիների վերադարձը շարունակվելու է:

Փաստ համար 25.
Պարենային ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով մինչև հունիսի 30-ը 3-րդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոսկոս դրույքաչափ: Նշված ապրանքների շարքին են պատկանում կարտոֆիլը, սեխը, մանկական կերերը և մի շարք դեղամիջոցներ:

Փաստ համար 26․ Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների չեզոքացման համատեքստում ՀՀ-ն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ։ Այդ համագործակցության շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի շուրջ 96 միլիոն եվրո, ԱՄՆ-ն՝ 1,7 դոլար, ՀԲ-ն 3 միլիոն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական օժանդակություն։ Մի շարք երկրներ նախատեսում են ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը՝ Արժույթի միջազգային հիմնադրամը կմեծացնի ՀՀ-ին աջակցության ծավալները՝ մինչև 287 միլիոն դոլար, Գերմանիայի և ՀՀ միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որի ծավալը կազմում է 91 միլիոն եվրո։

Փաստ համար 27․ 2019-ին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար։ Տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12 տոկոսով՝ դառնալով տնտեսության առաջատար ճյուղը։

Փաստ համար 28․ 2019 թվականին ՀՀ տնտեսության մեջ ամենաբարձր աճը գրանցել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով։Ոլորտի աճին նպաստել է 2019 թվականին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվի 14,7 տոկոս աճը։ Նախորդ տարվա ընթացքում ներքին զբոսաշրջությունը ավելացել է 41 տոկոսով։

Փաստ համար 29․ 2019 թվականին ՀՀ-ում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4,9 միլիոն բանկային գործարք, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 2,5 միլիոն գործարքով։ Օտարերկյա քարտերից ստացվել է 178 միլիարդ դրամի գործարք, ինչը 2018 թվականի նկատմամբ ավել է 28 տոկոսով։

Փաստ համար 30․ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքնեերով աճել է 10,3 տոկոսով։ Էական աճ է գրանցել կոնյակի՝ 26,4 տոկոս, խաղողի գինու՝25,3 տոկոս, մրգային գինիների՝ 70,8 տոկոս, բուսական ծագման ապրանքների՝14,3 տոոս ապրանքնախմբերում։ Աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 26,9, բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13,5 տոկոսով։

Փաստ համար 31. Բարձր տեխնոլոգիական կազմեկերպությունների շրջանառությունը 2018 թ-ի համեմատությամբ աճել է 30 տոկոսով։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության ընդհանուր շրջանառությունը 2020 թվականի առաջին եռամսյակում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26 տոկոսով։ 2020 թ.-ի մայիսի սկզբի դրությամբ ընդհանուր հարկային արտոնություններ ՏՏ նորաստեղծ ընկերությունների թիվը կազմել է 261՝ ստեղծելով 1000-ից ավելի նոր աշխատատեղեր։ Դրանց մեծ մասը հիմնադրվել են հայրենադարձների կողմից։

Փաստ համար 32. 2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22,3 տոկոս նախորդ տարվա՝ 20.95 տոկոսի ցուցանիշի համեմատ, բարելավելով 1,38 տոկոսային կետով։

Փաստ համար 33. 2019-ի թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված վարկային ավանդները ավելացել են 48 տոկոսով կամ 337 մլրդ դրամով և կազմել շուրջ 1 տրլն դրամ։ Սա փաստում է օտարերկրյա ներդրողների մոտ Հայաստանի նկատմամբ վստահության ամրապնդումը։

Փաստ համարն 34. 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ՀՀ բյուջե վճարումները ընդհանուր մեծությունը 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019-ի նույն ժամանակահտվածի համեմատությամբ ավել է 11.3 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ՝ 37.4 տոկոսով։ Խոշոր հարկատուների վճարումների անհամաչափության աստիճանի նվազում է արձանագրվել։

Փաստ համար 35. 2020 առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով։ 2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամյսակի ցուցանիշին գերազանցում է 49.5 մլրդ դրամով, իսկ 2018-ի համեմատ 60,5 մլրդ դրամով։ Չնայած մարտ ամսին մենք ճգնաժամից մեջ էինք, սակայն մեզ հաջողվել է բյուջեի եկամտային մասը գերակատարել։

Փաստ համար 36. 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տպագրվել է 111, 7 մլն հդմ կտրոն, որը 21,9 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: 2020 -ի հունվար- մարտ ամսիներին դուրս են գրվել 5.7 մլն հատ հաշվարկային փաստաթղթեր, որոնք 13.8 տոկոսով ավելին են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

Փաստ համար 37. ՀՀ առևտրային բանկերի կոմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը 2019 թ-ին նվազել է և դեկտեմբերին կազմել 0.85 տոկոս, 2018-ին դեկտեմբերին նույն ցուցանիշը եղել է 1 տոսկոս, 2020 թվականի մարտին նախորդ տարվա նույն ամսի համեմատ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 20.3 տոկոսով, գյուղատնտեսական ուղղվածության վարկերը՝ 14.3 տոսկոսով: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիները ավելին, քան նախկինում երբևէ, ոչ միայն վարկեր են վերցնում, այլև ի վիճակի են սպասարկել այս վարկերը, այսինքն՝ ունեն եկամուտ:

Փաստ համար 38. Վերջին 2 տարիներին բանկային համակարգում դոլորիզացիայի մակադակի նվազման միտումներ են նկատվում. 2019 -ին առևտրային բանկերին տրամադրված վարկերի դոլորիզացիայի մակարդակը կազմել է 53 տոկոս, նախորդ տարվա 59.5 տոկոսի համեմատ: Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019 թվականին կազմել է 59.3 տոկոս, նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն: 2017 թվականին դոլարիզացման մակարդակը ըստ ավանդների կազմել է 62.4 տոկոս: Սա նշանակում է մեր հայրենակիցներն ավելի շատ են վստահում դրամին և նախընտրում են իրեն ավանդները դրամով պահել: Ես էլ նույն կերպ եմ վարվում, վերջերս ավտոմեքենաս վաճառեցի և գոյացած գումարը ազգային դրամով պահում եմ բանկում:

Փաստ համար 39. Արդշին բանկը նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ տեղաբաշխել է 300 մլն դոլար եվրապարտատոմսեր, որը հայաստանյան մասնավոր կազմակերպության համար աննախադեպ ցուցանիշ է:

Փաստ համար 40. 2020-ի հունվարի 1- դրութամբ գործող հարկ վճարողների թիվը կազմել է 138 հազար սւոբյեկտ, ինչը 27 հազարով ավել է նախորդ տարվանից: Աճի պայմանավորված է բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների աճով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+