Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:21

ՀԱՊԿ-ն անհրաժեշտության դեպքում կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարին

ՀԱՊԿ-ն անհրաժեշտության դեպքում կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարին

Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր ռեսուրսներն ամբողջ թափով կուղի  կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի համար, այս պահին դրա կարիքը չկա, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ռիա Նովոստիին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ COVID-19 պանդեմիան շատ լուրջ սպառնալիք Է ՀԱՊԿ երկրների համար։

Նա հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ՝ կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերաբերյալ:

«Այդ սպառնալիքից անմասն չենք մնում։ Հենց սկզբից, երբ պանդեմիան նոր էր սկսվում, ես խոսակցություն ունեցա Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Յուրևնա Պոպովայի հետ: Այդ ժամանակ պատրաստակամություն էին հայտնել, որ եթե նման անհրաժեշտություն լինի, ապա ՀԱՊԿ-ն՝ որպես ռազմաքաղաքական կազմակերպություն, իր ռեսուրսը կներառի համաճարակի դեմ պայքարելու համար։ Հիմա դա դեռ չի պահանջվում», — ասել է Զասը։

Նա նաև հայտնել է, որ նոր իրականությունները, որոնք այժմ զարգանում են համաճարակի ազդեցությամբ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում, քննարկվելու են ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում, որը նախանշված է մայիսի 26-ին:

«Իհարկե, համաճարակը նոր սպառնալիք է: Բայց ՀԱՊԿ-ի իրավական դաշտը թույլ է տալիս արձագանքել այս տեսակի սպառնալիքին: Գործող նորմատիվ-իրավական բազայի շրջանակում և առկա համակարգում կան հնարավորություններ համաճարակին արձագանքելու համար», —  հավելել է Զասը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+