Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:29

[ԶԼՄ] Ե՞րբ է լրանում վարկային արձակուրդի ժամկետը ՀՀ 17 բանկերում

[ԶԼՄ] Ե՞րբ է լրանում վարկային արձակուրդի ժամկետը ՀՀ 17 բանկերում

Կորոնավիրուսի /COVID-19/ տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում բանկերը հաշվի առնելով, որ որոշ անհատ հաճախորդներ կարող են խնդիրներ ունենալ պարտավորությունները պայմանագրերով սահմանված կարգով կատարելու կապակցությամբ և նպատակ ունենալով աջակցել հաճախորդներին հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում, որոշել էին վարկային արձակուրդ տրամադրել քաղաքացիներին։

Իրավաբան․net-ը ներկայացրել  է ՀՀ-ում գործող բանկերի ցանկը և սահմանված վարկային արձակուրդի ժամկետները։ Որոշ բանկեր երկարաձգել են արձակուրդը։

Ցանկը կազմվել է բանկերի հրապարակային պաշտոնական հայտարարությունների հիման վրա՝ մայիսի 14-ի դրությամբ։

Արձակուրդ են սահմանել հետևյալ բանկերը՝

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի։

«Ամերիաբանկ»–ն առաջինը հայտարարեց մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ վարկային արձակուրդի մասին։

«Արարատբանկ»–ն իր հաճախորդներին, ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով վարկային արձակուրդ կտա։

«Արդշինբանկը»–ը քաղաքացիների վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև հունիսի 1-ը, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի։

«Արցախբանկը» մինչև հունիսի 15-ը երկարաձգում է վարկային արձակուրդը։

«Բիբլոսբանկ»–ը մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ տրամադրել։

«Ինեկոբանկը» մինչև մայիսի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի և  չի համարվի վարկային պատմության վատթարացում։

«Հայբիզնեսբանկ»–ը մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները։

«Հայէկոնոմբանկ»–ը մինչև մայիսի 17-ը տուժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները։

«Յունիբանկ»–ը վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև մայիսի 31-ը։

«Էվոկաբանկ»–ը մինչև հուլիսի 16-ն է վարկային արձակուրդ տվել։

«Կոնվերսբանկ»–ը հնարավորություն է տվել իր հաճախորդներին անհրաժեշտության դեպքում մինչև մայիսի 15-ը հետաձգել վարկերի մարումը։

«ՎՏԲ» բանկը մինչև մայիսի մայիսի 31-ը-ն է վարկային արձակուրդ տվել։

«Էյչ Էս Բի Սի» բանկը վարկային արձակուրդ է սահմանել 2020 թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը։

«ԱյԴի բանկ»–ը երկարաձգել է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը։

«Մելլաթ» բանկը վարկային արձակուրդ է տրամադրել մինչև մայիսի 15-ը։

«Արմսվիսբանկ»-ը վարկային արձակուրդ սահմանեց մինչև հունիսի 15-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+