Իրականում վարակը դեռևս առկա է և տարածվում է, ուստի եթե կա հնարավորություն աշխատանքը շարունակել հեռավար տարբերակով, մենք կոչ ենք անում անպայման այդպես անել: Նման մոտեցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը, այսօր՝ ԱԺ հատուկ նիստին՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պտագամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե արդյոք նախադպրոցական հաստատությունների, մանկապարտզենրի աշխատելու դեպում պարտադիր է լինելու երեխաներին տանելը, թե միայն այն դեպքերում, երբ տանը խնամող չկա։
Ավինյանը նշեց, որ որևէ պարտադրանք չկա և չի կարող լինել, որովհետև սա արվում է կրկին անհրաժեշտությունից ելնելով, որ աշխատող ծնողներն ունենան հնարավորություն երեխային ուղարկել նախակրթարան, որի համար նույնպես որոշակի կանոններ են գործում:
Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այսօր կհրապարակվի պարետի որոշումը, որտեղ մանրամասն նկարագրված կլինեն բոլոր ոլորտներում սահմանված կանոնները:
«Բոլոր նրանք ովքեր ունեն հնարավորություն չտանել նախակրթարան, պետք է չտանեն»,- երափակեց նա:
Նա վստահեցրեց, որ, կառավարությունը, մեղմելով սահմանափակումները, ոչ թե գերակայություն է տալիս տնտեսությանը, այլ վարակի տարածման ներկայիս փուլում առաջնորդվում է ՀՀ քաղաքացու համար հնարավոր լավագույն լուծումներով:
Անդրադառնալով այն տեսակետներին, թե կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ողջ պատասխանատվությունը փորձում է բարդել քաղաքացու վրա՝ պարետը վստահեցրեց, որ նման ձևակերպումները ոչ ավելին են, քան մանիպուլյացիա:
Ավինյանը շեշտեց՝ այս դեպքում պայքարն իրապես բոլորինն է, և այն պահանջում է հանրային լայն կոնսոլիդացիա և սոլիդարություն:
«Մենք ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանը կհաջողի, երբ յուրաքանչյուրը՝ նախարար, թե պատգամավոր, ոստիկան, թե բժիշկ, գործարար, թե ուղղակի ՀՀ ցանկացած քաղաքացի, գիտակցի պատասխանատվության իր բաժինը, դրսևորի ծայրահեղ բարձր իրավագիտակցություն և ողջախոհություն, ապահովի իր, իր սիրելիների, ողջ հանրության ապահովությունը»,- եզրափակեց փոխվարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







