ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ հայտնեց, որ մայիսի 25-ից դիմակ կրելը պարտադիր է դառնում։
«Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից: Այս թուլացումները մեզանից հավելյալ ջանք են պահանջում, մեզնից հավելյալ ուշադրություն և պատասխանատվություն են պահանջում, որ վարակի տարածման արագությունը հնարավորինս տարածվի այն չափով, որով հիմա է, և առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին»,- նշեց Ավինյանը:
Վերջինս նկատեց, որ դիմակների հարցում չափանիշներ չկան և դրանք կարող են լինել անգամ տան պայմաններում կարված կտորե դիմակներ։
Ավինյանի խոսքով՝ առաջիկայում երկրում մեծ է լինելու անհատական պաշտպանության միջոցների պահանջարկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







