Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Տնտեսության կոտրված ողնաշարը շտկելու փոխարեն արհեստական օրակարգ է ստեղծվում

Տնտեսության կոտրված ողնաշարը շտկելու փոխարեն արհեստական օրակարգ է ստեղծվում

Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը որևէ կերպ չի տեղավորվում պառլամենտարիզմի, քաղաքական երկխոսության, ժողովրդավարական արժեքների տրամաբանության մեջ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ տեղի է ունեցել տհաճ և ցավալի միջադեպ, որի  առնչությամբ ԲՀԿ-ն  հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։

ԱԺ ճեպազրույցների ընթացքում պատգամավորը տեղեկացրեց, որ իրենք կոչ են արել իրենց գործընկերներին վերադառնալ կառուցողական աշխատանքային դաշտ:

«Հատկապես այս՝ արտակարգ դրության, հավարակի պայմաններում իսկապես մեր երկրի առջև ծառացած են այնպիսի խնդիրներ, որոնք օր առաջ լուծվելու կարիք են զգում: Հիմա փոխանակ այդ ուղղությամբ, տնտեսության կոտրված ողնաշարը շտկելու մասով քայլեր ձեռնարկեվեն, խորհրդարանը զբաղված է օրեր շարունակ արհեստական օրակարգը քննարկելու ուղղությամբ, որը որևէ մեկին օգուտ չի տալու»,- վստահեցրեց պատգամավորը:

Իվետա Տոնոյանի խոսքով՝ պետք է քննություն իրականացվի, մեղավորները պարզվեն և գնահատականներ հնչեցվեն:

«Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու բարտերային առաջարկներին, կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է որոշի իր գործունեության տրամաբանությունը», —  ասաց բանախոսը:

Իր հերթին  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ժողովուրդն այսօր սպասում է լուծումների:

«Մեր գործն ի՞նչ է՝ նորմալ օրենքներ ընդունել, կենսունակ օրենքներ ընդունել և հետևել, որ կառավարությունն այդ օրենքներն իրագործի: Դրա շուրջը պիտի լինի բանավեճը»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+