Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:20

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կապ չունի նախկինների հետ․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կապ չունի նախկինների հետ․ Մարուքյան
Members of 'Bright Armenia' faction Edmon Marukyan and Taron Simonyan hold parliamentary briefings at the RA NA

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կապ չունի նախկինների հետ՝ ո՛չ Միքայել Մինասյանի, ոչ էլ իրենց թվարկած ցանկացածի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց Էդմոն Մարուքյանը և հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանի» ոչ մի անդամ այլևս չի անդրադառալու նշյակ շահարկումներին։

Մարուքյանն ընդգծեց, որ շահարկումների ոչ մի ապացույց մինչև այսօր չի ներկայացվել, նաև կոչ արեց նախկինների հետ կապ ունեցող մարդկանց քանակը համեմատել ԼՀԿ-ում և «Իմ քայլում»։

«Նախկինների համատեքստում իրանք են իրանց ամբողջ ուղնուծուծով։ ԼՀԿ-ում շա՞տ մարդ կա նախկին իշխանություններից, թե՞ «Իմ քայլը» դաշինքում։ «Իմ քայլը» դաշինքի ձևավորած կառավարությունում կա շա՞տ մարդ նախկին իշխանություններից, թե՞ մեր մոտ», — ասաց նա՝ հավելելով, որ իշխանականների մեջ կան մարդիկ, որոնք այնքան ճաանպարհ են անցել նախկիննեի հետ, որ իր կյանքը չի հերիքի՝ այդքան ճանապարհ անցնելու։

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքին անդրադառնալով՝ Մարուքյանն ասաց, որ իշխանության անդամները ստում են, երբ ասում են, թե իրենց խմբակցությունը պայքարում է այդ օրենքի դեմ։

«Այդ օրենքը բերվել է խորհրդարան, ԼՀԿ-ն ողջունել է ու կողմ է քվերակել, և ասել ենք՝ մենք ունենք առաջարկներ, որ այս օրենքը լավը դառնա, չվնասի ներդրումային միջավայրին: Տվել ենք շուրջ 30 առաջարկ, ընդունվել են մի երկուսը, մերժվել են մնացածը: Դրանից հետո ասել ենք՝ քանի որ տեսլականից դուրս եկաք, հիմա չենք կարող կողմ քվեարկել, և ձեռնպահ ենք քվեարկել: Հետևաբար, ուզում եմ ասել՝ սա շահարկում է, չեմ ուզում ուրիշ վատ բառեր օգտագործել»,- նշեց Մարուքյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+