Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին, այլս չփորձել իշխանական դիրքերից խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ։
«Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել իմ վրա»,- ընդգծեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Հիշեցնենք, որ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում ասել էր, որ ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Թաթոյանի վերաբերմունքը զրոյական է։
Ըստ պատգամավորի` ինքը Արման Թաթոյանի գործունեության մեջ երկակի ստանդարտներ է տեսնում և Թաթոյանի պրակտիկ աշխատանքը շատ դեպքերում գնահատում է բավարար, բայց զեկույցը` անբավարար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







