К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:04

Զեկույցը գնահատում եմ անբավարար, պրակտիկ աշխատանքը՝ բավարար․ Հակոբյանը՝ Թաթոյանին

Զեկույցը գնահատում եմ անբավարար, պրակտիկ աշխատանքը՝ բավարար․ Հակոբյանը՝ Թաթոյանին

Պարոն Թաթոյան, դուք ձեր զեկույցում նշել եք, որ կինն ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է. մեղմ ասած, ոչ տեղին էր: 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետ, կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. զեկույցին:

«Դուք ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային ներկայացնեք կանանց իրավունքների մասին: Դուք կանանց իրավունքների մասին պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կռավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց  նկատմամբ բռնության կրճատում և այլն: Հույս ունեմ, որ ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»,-ասաց Հակոբյանը:

Հակոբյանը նկատողություն արեց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ նշելով, որ նրա գործունեության մեջ երկակի ստանդարտներ է տեսնում: Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ում իշխող հոգեբանական մթնոլորտի հանդեպ Թաթոյանը զրոյական վերաբերմունք է ցուցաբերել իր զեկույցում:

«Երկու տարի է անցել հեղափոխությունից, և երկու տարի շարունակ իշխանությունը՝ որպես ընդհանուր համակարգ և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, հոգեբանական բռնության, էլ չեմ ասում կանանց մասին ինչեր են խոսում, ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր իշխանական կանանց, և ձեր վերաբերումունքը և գնահատականը զրոյական է: Ես այստեղ միտում եմ տեսնում: Ես ուզում եմ, որ դուք հստակ հասկանաք՝ դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք դուք աշխատել եք: Ես ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ինչպե՞ս է լինում, երբ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքն այս ամբիոնից հնչեցված մեր գործընկերոջ տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմն իր համար նստած հաց ու սոխ էր ուտո՞ւմ, և մեր գործընկերը եկավ և վիրավորական տեքստ հնչեցրե՞ց: Ես ձեզ խոհեմության, անաչառության և իրավիճակն ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում»,- նշեց Վաղարշակ Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ կիսով չափ որևէ պրոցեսի մեջ ներգրավվել չի կարելի, սա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի: «Ըստ այդմ, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,-ասաց նա և նշեց, որ ավելի խորքային է հետևելու պաշտպանի աշխատանքներին և փորձելու է օգնության ձեռք մեկնել:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+