Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:00

Մակունցը Մարուքյանին կոչ արեց վերադառնալ  քաղաքական բովանդակային դաշտ

Մակունցը Մարուքյանին կոչ արեց վերադառնալ  քաղաքական բովանդակային դաշտ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա տեսաուղերձի միայն մեկ հատվածը համարեց քաղաքական և անհրաժեշտություն տեսավ մեկնաբանելու այն։ Խոսքը մանդատները վայր չդնելու ԼՀ արձագանքն էր։

«Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ  քաղաքական բովանդակային դաշտ և Ազգային ժողովի աշխատանքները  վերադարձնենք բովանդակային փուլ»,-ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, չնայած «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը որևէ կերպ չի ընդունում միջադեպի առնչությամբ մեղքի իր բաժինը, այնուամենյանիվ, Մակունցը լիահույս է, որ  խմբակցությունում կանեն հետևություններ, թեկուզ ոչ հանրային ու հրապարակային:

Նա նկատեց, որ վերահաստատում է իր այն միտքը, որ իրենք զոհ չեն և կոնֆլիկտի կողմ են, «Իմ քայլը» խմբակցությա հետևութուններ արել է և խմբակցության մասով ընդունել որոշումներ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև խորհրդարանի ամբիոնից  Սասուն Միքայելյանի երեկվա ելույթին: Նշեց՝ կարծում է, որ այն բավական հստակ էր, հիշեցնում էր ընդհանրապես, թե ինչ է տեղի ունեցել նախկինում, և ելույթը  չեմ ընկալում որպես սպառնալիք, այլ ընկալում եմ  բարոյական դաշտում:

Մակունցը հրաժարվեց այսուհետ անդրադառնալ այս թեմային, իսկ հարցերը թե ԼՀ կմասնակցի հաջորդիվ նիստերին, թե ոչ՝ ուղղել ԼՀ խմբակցությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+