Արցախում ընդհանուր առմամբ անցկացվել է հանրապետության 360 բնակիչների թեստավորում: Այս մասին մայիսի 11-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում ասել է Արցախի հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ անցկացվել է ևս մի քանի տասնյակ թեստ:
«Հավանաբար, արդեն վաղը մենք կստանանք այն անձանց թեստերի արդյունքները, որոնք շփվել են հիվանդացածների հետ»,- նշել է Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ այս պահին 6 դեպք ունենք պայմանական մի օջախից։ Դեպքերը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն և Նոր Բրաջուր համայնքներն են, օջախը մեկն է, քանի որ բոլոր դեպքերը կապված են մեկ աղբյուրի հետ, և չորս հոգի այդ վեց հոգուց Վերինշեն համայնքից են ու մի ընտանիքից են, ևս երկու հոգի Նոր Բրաջուրից են՝ տարբեր ընտանիքներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







