Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:23

Արցախին վերաբերող հարցերն իմ աշխատանքի հիմնարար ուղղություններից են․ ՄԻՊ

Արցախին վերաբերող հարցերն իմ աշխատանքի հիմնարար ուղղություններից են․ ՄԻՊ

Արցախին ու Արցախի մեր հայրենակիցներին վերաբերող հարցերն իմ աշխատանքի չերևացող, բայց հիմնարար ուղղություններից են:  Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավր Տաթևիկ Հայրապետյանի այն հարցին, թե  ինչ փուլում է Արցախի հետ համագործակցությունը, և այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվում:

«Ինչո՞ւ չերևացող. որովհետև ՄԻՊ իրավասությունը տարածքային առումով ունի սահմանափակումներ, բայց, քանի որ խոսքը մեր հայրենակիցների մասին է, մենք կարողանում ենք և՛ կոնֆլիկտային, և՛ հետկոնֆլիկտային գոտում մարդու իրավունքներին առնչվող աշխատանքներ տանել: Ես հիմա ներգրավված եմ միջազգային մի հիմնարար նախագծում, որին եվրոպական երկրներ են մասնակցում: Այն վերաբերում է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների պաշտպանությանը, այն միկապառավարական հիմքեր ունեցող կառույց է»,- նշեց Թաթոյանը:

Օմբուդսմենի խոսքով՝ իր աշխատանքի սկզբունքն այս հարցում հիմնարար է, քաղաքական չէ:

«Ես սկզբունքային դիրքորոշում ունեմ՝ այդ քննարկումներին պետք է մասնակցի Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը կամ առնվազն քաղաքացիական հասարակությունը։ Կարծում եմ՝ իմ դիրքերն ավելի ամուր են քան քաղաքական բանակցությունների ընթացքը, որովհետև ես հարցին մոտենում եմ մարդու իրավունքների տեսանկյունից»,- նշեց Թաթոյանը՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է մարդու իրավունքների միջազգային քննարկումներին ինքնուրույաբար Արցախի օմբուդսմենի մասնակցությունն ու մասնակից դառնալը եվրոպական մարդու իրավունքների պաշտպանությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+