ՀՀ ԱԺ-ն այսօր՝ մայիսի 11-ին, 79 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ ձայնով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը և միջազգային համագործակցությանը:
Փաստաթղթի վավերացմամբ Հայաստանը կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցառումներ` երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից պաշտպանելու համար:
Պատգամավորներն իրեց ելույթներում նշել են, որ ՀՀ օրենսդիր մարմինը ջանք չի խնայելու և հանդես է գալու բոլոր հնարավոր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք արմատախիլ կանեն արատավոր երևույթները: Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր երեխա պետք է լինի իրապես պաշտպանված:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







