Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Երկրորդ և Երրորդ նախագահները շնորհավորել են Մայիսյան եռատոնը

Երկրորդ և Երրորդ նախագահները շնորհավորել են Մայիսյան եռատոնը

Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին և գործող Նախագահ Բակո Սահակյանին։ Ուղերձում, մասնավորապես ասված է․

«Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Բազմաթիվ դժվարություններից ու ծանր փորձություններից հետո այդ նշանավոր հաղթանակը մեզ համար սեփական ուժերի հանդեպ վստահության ամուր հիմք դարձավ՝ կանխորոշելով գալիք հաղթանակները։ Այս նվիրական օրը մենք փառաբանում ենք հայ զինվորին, հիշում ու ոգեկոչում ենք մեր բոլոր զոհված մարտական ընկերներին, ում անձնուրաց նվիրումը հայրենիքին ու ազատությանը կերտեց Արցախյան պատերազմի փառահեղ հաղթանակը։

Այսօր լրանում է նաև Խորհրդային Միության Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 75-ամյակը։ Հայ ժողովուրդն անուրանալի ավանդ ունի այդ հաղթանակի կերտման գործում։ Հայ զինվորներն ու հրամանատարները, այդ թվում՝ ծնունդով արցախցիները, պատվով են անցել մեծ պատերազմի ճանապարհը, աչքի են ընկել խիզախությամբ, հերոսությամբ, ու հավերժ փառքով են պսակել մեր ժողովրդի անունը»։

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեծ հայրենականի վետերաններին. «Առաջին հերթին ջերմորեն շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին, մաղթում ամուր առողջություն: Նրանց համար, անկասկած, մեծագույն երջանկություն էր Հայրենական մեծ պատերազմից տասնամյակներ հետո տեսնել հայրենիքի ազատության ու անկախության պայքարում իրենց զավակների և թոռների փառավոր հաղթանակը:

Մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմում` Երկրորդ աշխարհամարտում քաղաքակիրթ մարդկությունն անասելի տառապանքների ու մեծագույն կորուստների գնով հաղթանակ տարավ ֆաշիզմի, այլատյացության և բռնատիրության դեմ: Փառք այդ հաղթանակը կերտողներին»։

«Ավելի քան երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հերոսաբար դիմագրավեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և հաղթանակով պսակեց զավթիչի դեմ իր ազատագրական պայքարը»,-նշել է Նախագահն՝ անդրադառնալով նաև իր զինակից ընկերներին.  «Շնորհավորում եմ իմ զինակից ընկերներին` Արցախյան ազատամարտում հայրենասիրության և սխրանքի բացառիկ դրսևորումներով աչքի ընկած հերոսներին, որոնց հետ պատիվ եմ ունեցել անցնելու ամբողջ պատերազմը և ազատագրելու մեր հայրենիքի մի մասը` Արցախի սրբազան հողը»։

Արդեն անդրադառնալով առավել երիտասարդներին՝ Նախագահը նշել է. «Շնորհավորում եմ մեր քաջարի զավակներին, որ չորս տարի առաջ հայ ժողովրդին պարտադրված հերթական պատերազմում գերազանցեցին իրենց պապերի ու հայրերի սխրանքը և փառավոր հաղթանակի նոր էջ գրեցին հայոց պատմության մեջ:

Նվիրական այս օրը ես ակնածանքով խոնարհվում եմ մեր բոլոր այն եղբայրների ու քույրերի հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի ազատության զոհասեղանին:

Հավերժ փա՛ռք նրանց»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+