Հայաստանում մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3175-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 1267 քաղաքացի, փաստացի բուժվում է 1852-ը, գրանցվել է մահվան 44 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 30397 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 12-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 3029 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







