Հայաստանը կա որոշակի սոցիալական լարվածություն, սակայն Կառավարությունը դեռևս կարողանում է խուսափել սոցիալական ճգնաժամից։ «Միր» հեռուստալիքին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության հետ և ինչպե՞ս են իշխանությունները օգնում մարդկանց:
«Ինչու եմ ասում «դեռ», քանի որ ոչ ոք չգիտի, թե որքան կտևի այս ամբողջ իրավիճակը: Ըստ գնահատականների, մենք դեռ մեկ տարի շարունակ պետք է ապրենք համաճարակի կամ կորոնավիրուսի առկայության պայմաններում։ Համաշխարհային տնտեսությունն արդեն ռեցեսիոն փուլում է, և մեր խնդիրն է այնպես անել, որ տնտեսական ճգնաժմը չվերափոխվի հումանիտար ճգնաժամի»,-նշել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ մինչ կորոնավիրուսի համաճարակը Հայաստանում տնտեսական աճի շատ մեծ տեմպեր են եղել, և անցյալ տարի գրանցվել Է ՀՆԱ 7,6 տոկոս աճ, իսկ 2020 թվականի առաջին երկու ամիսներին աճը կազմել է 8,4 տոկոս:
Վարչապետը հայտարարել է, որ պանդեմիան հարվածել է Հայաստանի տնտեսությանը։ Նա տեղեկացրել է, որ իշխանություններն աշխատում են հակաճգնաժամային միջոցառումների վրա, կառավարությունն ընդունել է 17 հակաճգնաժամային միջոցառումներ և ավելի քան 1 մլն մարդ արդեն ստացել է այս կամ այն մակարդակի օգնություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







