ՀՀ մարզպետարանները նախաձեռնել են աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ մարզերում աշխատանք գտնելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ինչպես արդեն հայտնել էի, ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ բոլոր մարզպետարանները COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում:
Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով»,-հայտնել է նախարարը:
Պապիկյանը ներկայացրել է նաև էլեկտրոնային հղումներ, որոնցով հետաքրքրված շինարարները կարող են լրացնել աշխատանքների մասնակցության հայտերը։
Հղումները` ստորև
Արագածոտնի մարզպետարան
https://bit.ly/35FaY5l
Արարատի մարզպետարան
https://bit.ly/2YJOa2T
Արմավիրի մարզպետարան
https://bit.ly/3cf8Wvj
Գեղարքունիքի մարզպետարան
https://bit.ly/3cp14Y4
Լոռու մարզպետարան
https://bit.ly/3b7MyCF
Կոտայքի մարզպետարան
https://bit.ly/3dp0sBX
Շիրակի մարզպետարան
https://bit.ly/2Lax32w
Տավուշի մարզպետարան
https://bit.ly/3bcbzNd
Վայոց ձորի մարզպետարան
https://bit.ly/3cdFs0J
Սյունիքի մարզպետարան
https://bit.ly/2Wb6JLJ
https://www.facebook.com/papikyan.suren/photos/a.764442043764666/1278133429062189/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







