Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:20

Մելքումյանը կոչ է անում քայլեր ձեռնարկել գյուղատնտեսությունը զարգացնելու համար

Գյուղատնտեսությամբ  զբաղված բնակչության թիվը նվազել է։ ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար: ԱԺ-ում՝ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ քննարկմանը, նա նշեց, որ եթե այլ՝ զարգացած, երկրներում բնակչության միայն 1-2 տոկոսն է զբաղված գյուղատնտեսությամբ, ապա Հայաստանում 380-400 հազար մարդ է դրանով զբաղվում։

Ընդ որում, ըստ պատգամավորի՝ նախկինում գյուղատնտեսության մեջ աշխատողի արտադրողականությունը 550-600 դոլար էր, ինչը խայտառակ ցածր թիվը է։ Իսկ հիմա, ըստ պատգամավորի, այդ թիվն էլ ավելի է իջել։

«Որևէ մեկը չի վիճակում, որ հետհեղափոխական աշխարհը, որտեղ կան նաև հստակ սխալներ և բացթողումներ, իհարկե տարբերվում  է նախորդ աշխարհից, որտեղ ևս եղել են սխալներ: Թեև դրանք էականորեն տարբերվում են, սակայն սխալը մնում է սխալ, մենք չպետք է թողնենք, որ այդ սխալները խորանան»,-ասաց Մելքումյանը:«Որևէ մեկը չի վիճակում, որ հետհեղափոխական աշխարհը, որտեղ կան նաև հստակ սխալներ և բացթողումներ, իհարկե տարբերվում  է նախորդ աշխարհից, որտեղ ևս եղել են սխալներ: Թեև դրանք էականորեն տարբերվում են, սակայն սխալը մնում է սխալ, մենք չպետք է թողնենք, որ այդ սխալները խորանան»,-ասաց Մելքումյանը:

Պատգամավորը նեկայացրեց համախառան ներքին արդյունքի կառուցվածքը՝ տեսնելու, թե արդյոք դա գոհացնող է:

«Առևտրի և ծառայությունների աճը եղել է աննախադեպ, դրանք միասին կազմել են 54 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 12 տոկոս, աճը ևս շատ հազվադեպ է եղել, շինարարությունը՝ 7.5 տոկոս, արդյունաբերությունը՝ 19.5 տոկոս և զուտ հարկերը՝ 7.5 տոկոս: Կարծում եմ, որ անընդհատ ասել, թե գյուղատնտեսության այս վիճակը պայմանավորված է վիճակագրության փոփոխությամբ՝ այնքան էլ պատեհ չէ: Գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ-ում կազմում է ընդամենը 859 մլրդ դրամ, շատ քիչ է»,-ասաց Մելքումյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+