Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:35

Ժառանգել ենք մի պետություն, որն ուներ գծած ճանապարհ և որի մոդելը չէր գոհացնում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Կառավարության 2019-ի կատարողական ծրագրի մասին հարակից զեկուցմամբ հանդես եկավ՝ ներկայացնելով՝ ինչպիսի՞ն էր աշխարհը 2017-ին և հիմա։

Մանուկյանը նշեց, որ շատ հաճախ տնտեսական առումով համեմատությունները տարիների միջև անցկացվում են՝ միայն տնտեսական աճի ցուցանիշը համեմատելով, օրինակ՝ 2017-ին աճի ցուցանիշը եղել է 7.5%, 2019-ին՝ 7.6%:

«Արդյո՞ք այս ծրագրերի հասցեականության, արդյունավետության տարբերությունը ընդամենը 0.1% է: Իհարկե՝ ոչ: Մենք տնտեսական աճի ցուցանիշին չպետք է վերաբերվենք որպես բացարձակ արժեք, այլ պետք է դիտարկել որակական ցուցանիշը: Մենք անընդհատ պետք է խոսենք տնտեսական զարգացման, ոչ թե տնտեսական աճի մասին, որը իր մեջ ներառում է քաղաքական համակարգեր, սոցիալական ենթակառուցվածքներ, որքանով են սրանք արդյունավետ կենսագործվել»,- նշեց Մանուկյանը:

Իրական ՀՆԱ-ի աճի մասին խոսելիս պատգամավորը նշեց, որ պետք է արդեն ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի հետ համեմատվել:

«Աշխարհում այդ ցուցանիշի աճով մենք 7-րդ տեղում ենք: Այնտեղ ավելի բարձր աճի թվեր են գրանցել գաճաճ կամ համեմատաբար փոքր պետությունները՝ Հարավային Սուդանը, Ռուանդան, Լիբիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Եթովպիան, Բանգլադեշը»,- նշեց Մանուկյանը:

Շարունակելով համեմատությունները 2017 թվականի հետ՝ Մանուկյանը նշեց նաև, թե ինչպիսին էր աշխարհը և ինչ իրավիճակ կար մակրոաճի հետ կապված այդ թվականին:

«2017-ին աշխարհում միջինը արձանագրվել է 3.9 տոկոս աճ, որից զարգացող երկրները՝ 4.8%: 2018-ին աշխարհում արձանագրվել է միջինում 3.6%, իսկ զարգացող երկրները՝ 4.5%, 2019-ին՝ 2.9% միջինում արձանագրվել է աշխարհում, իսկ զարգացող երկրներում՝ 3.7%: Երբ քո գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերը քիչ լինելով, աշխարհում ավելի վատ պայմաններում՝ դու արձանագրում ես ավելի համադրելի ընդհուպ՝ բարձր աճ, սա խոսում է որոշակի առաջանցիկ տեմպերի մասին»,- նշեց Մանուկյանը:

Մանուկյանը նաև հիշեցրեց, որ 2017-ին 7.5% տնտեսական աճի պայմաններում մոտ 800 միլիոն դոլար պետական պարտք է վերցվել:

Պատգամավորը նկատեց՝ որակական առումով ցուցանիշ է գրանցված բիզնես սուբյեկտները, հանքարդյունաբերության մասնաբաժնի կայուն և վերամշակող ադյունաբերության բարձր աճը , հնա կառուցվածքում, հարկեր-հնա հարաբերակցությունը ավելի քան 1,3 կետով կետով ավելացել է։

Մանուկյանը նշեց՝ ժառանգել ենք մի պետություն, որն ուներ գծած ճանապարհ, որը գնում և գնում էր, բայց այդ մոդելը չէր գոհացնում ոչ մեկին։

«2019 թվականին մեզ հաճողվել է դուրս գալ այդ ճանապարհից և ապահովել որակական փոփոխություն, 2020 թվականը ճգնաժամային տարի է, դրանից հետո Կառավարության ծրագրերի արդյունքը կլինի՝ նոր ճանապարհի կառուցումը, որը կլինի առավել լուսավոր, քան հիմա է»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ կամայական նման քննարկումների արդյունքում պետք է գալ եզրակացության, որ քանական մոտեցում էր այլև որական բաղադրիչն է կարևև այս պարագայում դա այն , որ Կառավարությունը հնարավորություն է տվել ոչ միայն տնտեսական աճ կանխատեսելու, այլ ունենալ տնտեսական զարգացում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+