«Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում հայտնել է, որ մայիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, ուղիղ եթերում զրուցելու է Հայաստանի տարբեր գյուղերի երիտասարդների հետ:
«Միացեք ինձ ուրբաթ՝ մայիսի 8-ին, երեկոյան ժամը 9-ին։ Այդ ժամանակ ես շփվելու եմ Հայաստանի տարբեր գյուղերի երիտասարդների հետ։ Հաղորդակցությունը կընթանա հայերենով։ Համոզվեք, որ դուք բաժանորդագրված եք @coafkids-ին՝ մեզ հետ կապվելու համար», — գրել է Մխիթարյանը։
https://www.instagram.com/p/B_2wEZ8pVLY/?igshid=1uj1e2at0qehe
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







