Կառավարության հակաճգնաժամային ծրագրերից 9-րդով գումարներ են ստացել նաև զինծառայողներ, ոստիկաններ, ԱԻՆ և այլ ծառայողներ։ Բայց հիմա նրանցից պահանջում են վերադարձնել այդ գումարները։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր Կարեն Սիմոնյանը և կառավարությանը հարց ուղղել՝ ի՞նչ է լինելու։
«Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև այդ գումարները նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար։ Եվ այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որ գաղտնի են, և դրանք չեն արձանագրված ընդհանուր բազաներում, դա, ցավոք սրտի, սողանցք է դարձել»,- պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա բացատրել է, որ ծառայողների աշխատավարձերը բարձրացվել են ու նրանք առաջնահերթությամբ են ստանում իրենց աշխատավարձերը։ Հետևաբար ոչ մի պատճառ չկա, որ անապահով խավի համար նախատեսված գումարները ուղղվեն այդ մարդկանց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







