ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում բացատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի «ծագումնաբանությունը»։
«Այսօր ՀՀ Ազգային ժողովում վարչապետի կողմից կրկին հնչեցվեց այն միտքը, ըստ որի 2018 եւ 2019թթ ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են շուրջ 505 մլրդ. դրամով (44 տոկոսով)։ Եվ նորից սկսվեցին վարչապետի հայտարարությունը ոչ միայն կասկածի տակ դնելու մտքեր ու կարծիքներ հնչել, այլեւ որոշ անձինք իրենց պարտքը համարեցին «տեսակետներ» հնչեցնել եւ իրենց «մտորոմներով կիսվել» հանրության հետ»,-նշել է Անանյանը։
Նա բացատրել է վարչապետի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի «ծագումնաբանությունը»՝ վկայակոչելով 2017, 2018 և 2019թ.-ի հարկային եկամուտների տարբերությունը. «Երկու տարվա ընթացքում (2018 եւ 2019 թվականներին) մեզ հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 մլրդ դրամով (306.3+199.1), որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասն ավելացրել է պետական բյուջեի հարկային եկամուտները։
Տոկոսային արտահայտությամբ եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմում է 43.6 տոկոս (505.4/1,158.0)»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







