Ինչպես և էլեկտրոնային հաղորդակցության մեջ, այստեղ նույնպես կա սփամ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ ներդրումներ անելու առաջարկների մասին։
Արձագանքելով ԼՀԿ պատգամվոր Անի Սամսոնյանի դիտարկմանը, թե Կոտայքում վերելակների արտադրություն պետք է հիմնվեր, վարչապետը նշեց, որ չի հիշում, որ նման հայտարարություն է արել։
«Չեմ հիշում, թե նման խոստում եմ տվել։ Ինչպես և էլեկտրոնային հաղորդակցության մեջ, այստեղ նույնպես կա սփամ։ Ասա՝ ինչ գրքեր ես կարդում, ասեմ՝ ով ես դու։ Եթե կարդում ես Հոմերոս, Սոֆոկլես և այլն, ապա ստախոս ես»,- այս կատակով Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բացատրեց Հայաստանի կառավարությանը ներկայացվող ներդրումների առաջարկների վիճակը։
Վարչապետն ասաց, որ երբեմն, օրինակ, առաջարկներ են գալիս, թե մարդը պատրաստ է 3 մլրդ դոլարի ներդրում անել, ինչն անիրատեսական է։ Միևնույն ժամանակ, ըստ Փաշինյանի, իրենց խնդիրն է սփամի մեջ հանկարծ բաց չթողնել իրական, իրականանալի առաջարկներին աջակցելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







