Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

2019 թ-ին հաջողվել է գրանցել ամենաբարձր տնտեսական աճը 2008 թ-ից ի վեր․ վարչապետ

2019 թ-ին հաջողվել է գրանցել ամենաբարձր տնտեսական աճը 2008 թ-ից ի վեր․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է  կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը: Վարչապետի խոսքով՝ դե յուրե զեկույցը պետք է վերաբերեր 2019 թվականի կառավարության գործունեության արդյունքների քննարկմանը, սակայն ստեղծված իրավիճակով պայմանավորված, զեկույցը կներառի 2019 թվականի հունվարի 1-ից մինչև կորոնավիրուսի ճգնաժամի մեկնարկը Կառավարության գործունեության ներկայացմանը, ճգնաժամի կառավարման ընթացքում ընդունած որոշումներին, ապա հետագա անելիքներին։

Կառավարության ծրագրի ամփոփոիչ կամ առանցքային դրույթը, որն ընդունվել է 2019 թվականի մեկնարկին հետևյալն է, ըստ վարչապետի այն է, որ առաջիկա 5 տարիներին Կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերական և բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն, առանցքային դրույթներից է զբաղվածության խթանումն ու աղքատության կրճատումը։ Վարչապետը նշեց, որ 2019 թվականը հետհեղափոխանա կառավարության գործունեության ամբողջական տարին էր, որը պետք է ամբողջական պատկերացում տար կառավարության պոտենցիալի մասին։

«2019 թվականին  հաջողվել է գրանցել ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը  2008 թվականից ի վեր՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ, հարևան ու եվրոպական տարածաշրջանի համար։ Այսինքն՝ 2019 թվականին մեր մեծ տարածաշրջանում մենք գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը։ Այն ուղեկցվել է տնտեսական ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12 տոկոս, 2008 թ-ից հետո մշակող արդյունաբերությունն առաջին անգամ դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը։ Ամենաբարձր աճը գրանցվել է  կացության և հանրային սննդի ծառայության ոլորտում, նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով, 2019 թվականին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է 14,7 տոկոսով։ ՀՀ-ից ապրանքների և ծառայությունների արտահանում աճել է 10,3 տոկոսով, արտահանման էական աճ է գրանցվել կոնյակի՝ 29,4 տոկոս, մրգային գինիների՝ 70,2 տոկոս, խաղողի գինու՝ 25,3 տոկոս, բուսական ծագման արտադրանքի՝ 14,3 տոկոս, ապրանքախմբերում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գրանցվել է շրջանառության շուրջ 30 տոկոս աճ։ Աճել է միջին տեխնոլոգիատար արտադրանքների արտահանումը՝ 26,9 տոկոսով, բարձր տեխնոլոգիատարինը՝ 13,3 տոկոսով։

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 2,2 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 465 միլիոն դոլարով»,- նշեց ՀՀ վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+