«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային սպրեյների հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Ծրագրին աջակցել է Արցախի առողջապահության նախարարությունը՝ տրամադրելով թվով 100 հատ (0.5 լիտրանոց) և «Ստեփանակերտի Կոնյակի գործարան» ՓԲԸ-ն թվով 40 հատ (1 լիտրանոց) ալկոգելային սպրեյներ:
Ինչպես տեղեկացնում են նախաձեռնության պատասխանատուները, ծրագիրը կրելու է շարունակական բնույթ՝ ըստ անհրաժեշտության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







