Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 3,646,261։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 252,420 մարդ, ապաքինվել է 1,200,282 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 1,212,900, մահացածների թիվը 69,921 է, ապաքինվել է 188,068 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 248,301, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 25,428, ապաքինվել է 151,633 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 211,938 է, մահացել է 29,079 մարդ և ապաքինվել է 82,879 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 190,584 դեպք, մահացել է 28,734 մարդ:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 169,462 դեպք, մահացել է 25,201 մարդ, ապաքինվել է 51,371 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 166,152 հաստատված դեպք, մահացել է 6,993 մարդ և առողջացել 135,100 մարդ։
Վարակի ծագման ու տարածման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,881 դեպք, մահացել 4,633 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,853-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







