1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի շտապում ստորագրել Ազգային ժողովի կողմից ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրան հարակից օրենքների փաթեթը: Ավելին` այն նախագահի աշխատակազմի կողմից ենթարկվում է փորձաքննության: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, նշեցին. «Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և դրան հարակից օրենքների փաթեթը հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ս.թ. ապրիլի 21-ին:
Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում: Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրում են օրենքը և հարակից օրենքների փաթեթը, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն»:
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 22-ին արած հայտարարությունը, այն է՝ Արցախյան հակամարտության կարգավորման փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում, ժխտեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս թեմայի շուրջ զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ, որի տեսակետը ևս համընկավ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի խոսքի հետ:
«Որպեսզի կարողանամ մեկնաբանել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, պետք է լսել նրան և հասկանալ՝ ինչպես է նա տեսնում հարցի կարգավորումը, և միայն դրանից հետո մենք կկարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես լիովին հասկանում եմ, որ արցախյան հակամարտության սկզբունքներն ակնհայտ են, և դրա համար Լավրովի կամ մեկ այլ անձի հայտարարություն պետք չէ:
Պետք է լինի գործարք, որը, սակայն, չի ստացվում իրականացնել: Ես մինչև վերջ չգիտեմ, թե ինչ նկատի ուներ Լավրովը, սակայն կարծում եմ՝ արցախյան հակամարտության լուծումը կունենա փաթեթային լուծում, քանի որ կողմերը միմյանց չեն վստահում»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
3․ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է,- «Իրատեսի» հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ նշելով, որ նախարարը երկրի հրամկազմին դրանից բխող համապատասխան ցուցումներ է տվել:
Նույն աղբյուրի պնդմամբ, որոշում է կայացվել հարմար առիթի դեպքում խոսել, սակայն առայժմ կսպասեն «Ստի վերջը» տեսաշարի հաջորդ մասին։
6․ «Իրատես» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի «բռնկումները» տեղատվել, լեզու գտնելու մարտավարության են վերածվել. Փաշինյանը փորձում է գոնե ներթիմային պայքարում առժամանակ դադար վերցնել:
Վերջին «տրիադան»` ամառանոցի այգում, ցուցանք էր, որ թիմում առավոտները խաղաղ են, Ավինյանի ու Թորոսյանի հետ վեճերն էլ` խիստ «գաղափարական գետնին վրա»:
Օրհասական վիճակում գտնվող Փաշինյանն ինֆորմացիա ունի, որ ընդդիմությունը միավորվելու հզոր թրենդի մեջ է, և եթե ինքը շարունակի իր թիմի հետ «փռելու, ծեփելու» մարտավարությունը, ընդհանրապես տանուլ կտա, մանավանդ որ թիմում իր ամենակոշտ ընդդիմախոսներից Ավինյանը «փայլուն» կապեր ունի ընդդիմադիրների հետ։
Ի դեպ, ասում են, թե Ավինյանը լրջորեն հակադարձում է Նիկոլին: Ավինյանի օրինակին է սկսել հետևել նաև Արսեն Թորոսյանը։ Վերջինիս առարկություններն էլ առնչվում են արտակարգ ռեժիմի հետ կապված կառավարության ոչ խելամիտ քայլերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






