Հայաստանը Ռուսաստանի հետ ունեի դաշնակցային հարաբերություններ, որի օրակարգը չափազանց ընդարձակ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր վերջին հայտարարությունում խոսելով գազի գնի մասին՝ հիշատակել էր ՀՀ-ում ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի մասին:
«Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն ինչ-որ խնդիր ավելի խորքային կա: Մենք ունենք խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են, և մտադրված ենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ»,- ասաց նախարարը:
Մնացականյանը նշեց, որ գազի հարցը չափազանց մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու են այն քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







