Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1854-ի, մեկ օրում վարակվել է 50 մարդ, վիրուսի զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնել Է հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ևս 50 դեպք է հայտնաբերվել, 40-ը բուժվել է, մեկը մահացել։ Այսօր երկրում կորոնավիրուսով վարակվելու 1854 դեպք է հայտնաբերվել։ Նրանցից 1365-ը բուժվել են, 25-ը՝ մահացել, 464-ը շարունակում են բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ Նրանցից 15-ի վիճակը գնահատվում է ծանր, 29-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսների վիճակը կայուն է», — ասված է օպերշտաբի հաղորդագրության մեջ:
Շտաբի տվյալներով՝ Ադրբեջանում անցկացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 146 630 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







