Ապրիլի 29-ին Ռուսաստանի Դաշնության 84 քաղաքացիներ ավտոբուսներով մեկնել են հայրենիք։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում, որն իրականացվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կողմից Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի և գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև հայկական կողմի ակտիվ աջակցությամբ ապրիլի 29-ին կազմակերպվել է Վրաստանի տարածքով ավտոբուսներով 84 ռուսաստանցիների դուրսբերումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները ռուսաստանցիներին ուղեկցել են մինչև հայ-վրացական սահմանը և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այն հատելու համար:
Նշվում է, որ վրացական կողմի հետ քննարկվել է Վրաստանի տարածքով ավտոբուսներով տարանցում կազմակերպելու հնարավորությունը Ռուսաստանի քաղաքացիների հերթական խմբի համար:
Տեղափոխումն իրականացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ տրանսպորտային միջոցների տրամադրման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







