Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:54

ՊԲ զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

ՊԲ զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Ապրիլի 28-30-ը ՊԲ զորամասերից մեկում անց են կացվել մարտավարամասնագիտական զորավարժություններ, որոնց ընթացքին հետևել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ լրատվական ծառայությունից։

Պայմանական ազդանշանը ստանալուց հետո բանակի հատուկ նշանակության զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նստեցման շրջանները: Տեղերում արդեն կազմակերպվել են ծավալման աշխատանքներ, որոշ ուղղություններում անցել են մարտական հերթապահության ուժեղացված ռեժիմի, ճշգրտվել են մարտական խնդիրներն ու հետագա անելիքները, խաղարկվել հավանական պատերազմական իրավիճակներում առավել արդյունավետ գործելու մեխանիզմներն ու այլ անհրաժեշտ գործողություններ:

Զորավարժությունների ընթացքում անձնակազմը իրականացրել է բարդ հանձնարարություններ ու պայմանական մարտական առաջադրանքներ՝ ևս մեկ անգամ ցուցադրելով պատրաստության գերազանց մակարդակ: Կրակային փուլին անձնակազմը ցուցադրել է խոցման բարձր արդյունավետություն ինչպես պաշտպանողական, այնպես էլ պայմանական հարձակվողական մարտերի ընթացքում՝ կիրառելով հատուկ նշանակության կրակային միջոցներ ու սարքավորումներ:

Զորախաղերի ընթացքն ու հատուկ նշանակության ջոկատայինների անցած ճանապարհը վկայում է, որ ստորաբաժանումները պատրաստ են ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում փայլուն կատարել առաջադրված մարտական խնդիրները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+