Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

Գևորգ Պետրոսյանի առաջարկած նախագիծը չընդունվեց

Գևորգ Պետրոսյանի առաջարկած նախագիծը չընդունվեց

ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բուռն քննարկումից հետո մերժեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ «Սահմանադրական կարգի տապալման համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը հանելու նախագիծը»:

Հանձնաժողովի անդամներից նախագծին կողմ քվեարկեց 2, դեմ, ձեռնպահ 4 անդամ։

Հիշեցնենք, որ  նախագծով առաջարկվում է՝ քրեական պատասխանատության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Այսինքն, սահմանադրական կարգը տապալած կամ այդպիսի փորձ կատարած անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը:

«Այսինքն՝ 20-30 տարի հետո էլ, եթե բացահայտվեց այս կամ այն պաշտոնատար անձը մեղավոր է այս հանցագործության մեջ, ապա պետությունն ի դեմս իրավապահ մարինների՝ որևէ արգելող հանգամանք, խոչընդոտ չունենա այդ անձանց նկատմամբ մեղադրանք ներկայացնելու, քրեական պատասխանատվություն հարուցելու, մեղավոր ճանաչելու և պատժելու համար: Այդ արարքներից մեկը, իմ՝ որպես նախագծի հեղինակի, անպայման պետք է ներառել վաղեմություն չճանաչող արարքների մեջ, դա սահմանադրական կարգի տապալումն է»,- ասաց Պետրոսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+