ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի ունեցած նիստում որոշեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ պատերազմի վետերաններին միանվագ դրամական պարգևներ հանձնել։
Հանրապետությունում բնակվող 287 վետերաններին նախատեսվում է հանձնել 300 հազար դրամական պարգևատրում՝ որպես գնահատանք նրանց ունեցած վաստակի, և որպես սոցիալական պաշտպանության միջոցառում:
Պարգևատրելու նպատակով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը կհատկացվի 86 մլն 100 հազար դրամ գումար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







